-
20.01.2015|
14:11
Գյումրի քաղաքի ավագանին հունվարի 19-ին գումարել է արտահերթ նիստ՝ կապված հունվարի 12-ի և դրան հաջորդած օրերի իրադարձությունների հետ: Նիստը սկսել է մեկ րոպե լռությամբ: Ավագանու քննարկմանը ներկայացված էր օրակարգային մեկ հիմնական և ևս մեկ լրացուցիչ հարց:
-
20.01.2015|
14:04
Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրն ստանալով՝ երեկոյան տասնյակ քաղաքացիներ եկել էին մոմեր վառելու Ազատության հրապարակում, որտեղ մի քանի օր շարունակվում էր մոմավառությունը ի հիշատակ սպանված Ավետիսյանների, սակայն, տասնյակ ոստիկաններ պատ կազմած թույլ չէին տալիս մոմերը տեղադրել օպերային թատրոնի աստիճանահարթակին` պնդելով, թե դա իրավախախտում է:
-
20.01.2015|
14:02
Գյումրու քաղաքապետը ուղերձ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նշելով, որ նրանից Գյումրիում ակնկալում են միջնորդություն, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ մարմիններին։
-
19.01.2015|
11:37
ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում է ակտիվ քննչական և դատավարական միջոցառումների իրականացումը` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած 6 անձի սպանության և մանկահասակ երեխայի սպանութան փորձի բոլոր հանգամանքները հետազոտելու, բացահայտելու ուղղությամբ:
-
19.01.2015|
11:27
Armtimes.com-ի տեղեկություններով երեկ Գյումրիում ոստիկանները քաշքշելով ու հարվածներ հասցնելով Ռիժկովի փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել ռուս զինծառայողի:
-
18.01.2015|
14:34
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքել է լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե Գյումրիում՝ Ռիժկովի ճեմափողոցում, ռուսաստանցի 2 զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որից հետո քաղաքացիներ են բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության «Կումայրի» բաժին:
-
17.01.2015|
22:23
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նախազգուշացնելով զանգվածային ակցիայի մասնակիցներին:
-
17.01.2015|
22:22
Հնարավոր է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվողը մեղավոր է նաև մեկ այլ հանցագործության մեջ՝ NEWS.am-ի թղթակցին հայտնել է իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:
-
17.01.2015|
22:18
Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի որոնողական աշխատանքների ժամանակ Հայաստանի ոստիկանության հիմնական խնդիրը եղել է այնպիսի իրավիճակ ստեղծելը, որ հանցագործը չկարողանա դուրս գալ տարածքից և նոր հանցագործություն կատարել՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ իրավապահներին չի հաջողվել բռնել կասկածյալին:
-
17.01.2015|
22:16
Քրեական գործով պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը Ավետիսյանների տուն մուտք է գործել մուտքի դռան ապակյա բացվածքի շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով՝ ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։